ՍԵՐԳԵՅ ԱՐԹՈՒՐԻ ԶԱԼԻՆՅԱՆ

Ծնվել է 1985թ. Կիրովականում:
2000թ. Ավարտել է Վանաձորի թ. 20 դպրոցը:
2002թ. – Ավարտել է Վանաձորի Հով. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարանը:
2002-2007թթ: – Ավարտել է Վանաձորի Հով. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «կենսաբանություն և քիմիա» մասնագիտությունը` ստանալով կենսաբանության և քիմիայի ուսուցչի որակավորում:
2009-2013թթ. – Ավարտել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը` ստանալով կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2005-2009թթ. – Աշխատել է «Երիտասարդական Ալիք» հասարակական կազմակերպությունում որպես վեբ կայքերի պատրաստող, գրաֆիկ դիզայներ, բուկլետների, պաստառների և այցեքարտերի պատրաստող ու ձևավորող:
2007-2008թթ. – Աշխատել է որպես Գարգառ համայնքի գյուղատնտեսի օգնական:
2008-2013թթ. – Աշխատել է Վանաձորի Հով. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բուսաբանության և աշխարհագրության ամբիոնում որպես ավագ լաբորանտ:
2013թ.-ից մինչ օրս – Աշխատում է Վանաձորի Հով. Թումանյանի անվան պետական համալսարանի կենսաբանության ամբիոնում որպես դասախոս:
2008-2018թթ. – Աշխատել է ԼենՍեր նորագույն բժշկական կենտրոնում որպես տնօրեն:
2016թ.-ից մինչ օրս – Հանդիսանում է Հայկական Կարմիր Խաչի ընկերության Լոռու մարզի մարզային մասնաճյուղի կլիմայի փոփոխության ադապտացման կենտրոնի անդամ:
 Տեղական և միջազգային ամսագրերում տպագրված 18 գիտական հոդվածների և 1 բուհական ձեռնարկի հեղինակ է:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԵՐԻ, ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ, ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ԵՎ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ

2005թ. – Մասնակցել է «Բիոքիմիկների վերապատրաստում» մասնագիտական դասընթացներին:
2007թ. – Մասնակցել է «ՁԻԱՀԻ և ՄԻԱՎԻ դեմ պայքար» սեմինարին:
2015թ. – Մասնակցել է Հայկական Կարմիր Խաչի և Ավստրիական Զարգացման Գործակալության և Ավստրական Կարմիր Խաչի աջակցությամբ “Կառուցենք կայուն և անվտանգ համայնքներ” ծրագրի շրջանակներում Կլիմամայի Փոփոխության ադապտացման վերաբերյալ գիտական սեմինարին:
2016թ. – Մասնակցել է Տեմպուսի SSRULLI (Համալսարանների՝ որպես ցկյանս ուսումնառության հաստատությունների հատուկ դերի ամրապնդում) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը հիմնական դպրոցում (խնդիրների լուծման մեթոդիկա և գնահատում)» դասընթացներին:
2016թ. – Մասնակցել է Erasmus+ ծրագրի գիտակրթական դասընթացներին:
2016-2017թթ. – Մասնակցել է Վանաձոր քաղաքի Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրին (ՇՄՊՏԳԾ) որպես քաղաքային խորհրդի անդամ:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Adobe Photoshop (նկարների վերամշակում, գունավորում և ձևավորում),
 CorelDraw (բուկլետների, այցեքարտերի, պաստառների պատրաստում),
 Web Design & developer, Web կայքերի ձևավորում, պատրաստում, ծրագրավորում և ղեկավարում
 Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
 Ամուսնացած է, ունի մեկ երեխա: