ՄԻՔԱՅԵԼ ԱՇՈՏԻ ՍԱՀԱԿՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

1991 – 2000թթ. – Երևանի Պուշկինի անվ. հ.8 միջնակարգ դպրոց, գերազանցության ատեստատ:
2000 – 2001թթ. – ՀԳԱ վարժարան, գերազանցության ատեստատ:
2000 – 2001թթ. – Համակարգչային դասընթացներ:
2001 – 2003թթ. – ԱՈՒԿ- ATC /անգլերեն լեզվի դասընթացներ՝ բարձրագույն մակարդակ, TOEFL /: 
2001 – 2006թթ. – ՀՊԱՀ Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետ /«անասնաբուժություն» մասնագիտությամբ/, գերազանցության դիպլոմ:
2005 – 2006թթ. – Անգլերենի ուսուցման կուրսեր ԱՈՒԿ-ում – ATC (բարձագույն մակարդակի ուսուցման):
2007թ. – «Ամերիկյան բարձրագույն կրթական համակարգի պլանավորման և ձևավորում» /Տեխասի համալսարան (TEXAS A&M), ԱՄՆ:
2008թ. – «ֆումիգացիոն ժամանակակից մեթոդների կիրառումը և Ջ-համակարգը» մասնագիտացմամբ, Գերմանիայի Դաշնություն:
2008թ. – «Մեթիլ բրոմիդի այլընտրանքային միջոցների խթանումը» ծրագրով, Իսրայել:
2003 – 2009թթ. – ՀՊԱՀ Տնտեսագիտական ֆակուլտետ:
2006 – 2009թթ. – ՀՊԱՀ ասպիրանտուրա (համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոն (գերազանց), ան.գ.թ.):
2010թ. – «Քաղաքականության մեջ հասարակության դերի բարձրացումը» թեմայով դասընթացներ, Լատվիա, Ռիգա:
2010թ. – ԵԱՀԿ-ի և Էռասմուս համալսարանի կողմից կազմակերպված «Տեղական տնտեսության զարգացումը և քաղաքային ռազմավարական պլանավորումն ու կառավարումը» թեմայով դասընթացներ:
2010թ. – ԵԱՀԿ-ի և Էռասմուս համալսարանի կողմից կազմակերպված «Քաղաքային տնտեսություն և քաղաքային կառավարություն ու պետական-մասնավոր հատվածի համագործակցություն» թեմայով դասընթացներ:
2010թ. – ԵԱՀԿ-ի և Էռասմուս համալսարանի կողմից կազմակերպված «Մունիցիպալ ֆինանսական կառավարում, երկարաժամկետ ներդրումների պլանավորում, տեղական ռեսուրսների հավաքագրում և եկամուտների զարգացում» թեմայով դասընթացներ:
2011թ. – Մարքեթինգի հայկական ասոցիացիայի և «Սենսեյ» Մարքեթինգի ակադեմիայի կողմից կազմակերպված «Ներդրումային և համաքաղաքային նշանակության ծրագրերի հանրությանը իրազեկելու, մատուցելու հմտություններ» թեմայով դասընթաց:
2011թ. – Ֆիլիպ Կոտլերի կողմից անցկացվող դասախոսություններ, Երևան:
2011 – 2012 թթ. – Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, Ստրասբուրգ, Ֆրանսիա:
2011 – 2014 թթ. – ՀՊՏՀ Մակրոէկոնոմիկայի ամբիոնի հայցորդ (գերազանց):
2014թ. – Եվրոպայի դիվանագիտության ակադեմիային կից Վիշեգրադի քաղաքական դպրոց, Վարշավա, Լեհաստան:
2015թ. – ԵՊՀ տնտեսագիտական մասնագիտական խորհուրդ՝ տնտեսագիտության թեկնածու:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ/ԿՈՉՈՒՄ

2009թ. – Ան. գիտ. թեկնածու:
2010թ. – Ասիստենտ:
2015թ. – Տնտեսագիտության թեկնածու:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2006 – 2007թթ. – ՀՀ Բնապահպանության նախարարությունում «Օզոնի շերտի պահպանման համաշխարհային ծրագրի» ազգային խորհրդատու:
2009 – 2016թթ. – ՀՀ Կառավարության կողմից ֆինանսավորվող փորձաքննությունների պրոբլեմային լաբորատորիայում գիտաշխատող:
2009 – 2015թթ. – ՀԱԱՀ (ՀՊԱՀ) համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնի դասախոս:
2009 – 2011թթ. – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ /Երևան համայնքի առաջին՝ 2010-2013թթ. զարգացման ծրագրի համահեղինակ/:
2011 – 2016թթ. – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ:
2016թ-ից – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ:
2018թ-ից – ՀՀ Կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի դասախոս:

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

  Հեղինակ է 35 գիտական աշխատությունների և մեթոդական ցուցումների, գիտական զեկուցումներով հանդես է եկել Հայաստանում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում և այլն:
  Տնտեսագիտության, քաղաքագիտության, բարձրագույն կրթության, սննդամթերքի անվտանգության, համայնքների զարգացման, ֆինանսավորման և կառավարման ոլորտների շրջանակներում սովորել և վերապատրաստումներ է անցել Հայաստանում, Հունաստանում, Գերմանիայի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսրայելում, Լատվիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում:
  Պարգևատրվել է բազմաթիվ շնորհակալագրերով և պատվոգրերով, ունի տասնյակից ավել հավաստագրեր: Ճամաչվել է 2016թ. ՀՊԱՀ հասարակական գործունեությամբ զբաղվող տարվա լավագույն ուսանող:
  Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:
 Ամուսնացած է ունի 2 երեխա: