ՀԱՅԿ ԳԱԳԻԿԻ ՍԱՅԱԴՅԱՆ

Ծնվել է 1984թ. Երևանում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2000 – 2003թթ. – Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ, Տնտեսագիտության բակալավր:
2003 – 2005թթ. – Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ, Տնտեսագիտության մագիստրոս:
2005 – 2008թթ. – Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ, Տնտեսագիտության թեկնածու:

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ

2008թ. – Տնտեսագիտության թեկնածու: 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ

2003 – 2006թթ. – ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման բաժնի կրտսեր մասնագետ:
2006 – 2007թթ. – ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ:
2007 – 2008թթ. – ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչության առողջապահության էկոնոմիկայի և վերահսկողության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ:
2007 – 2012թթ. – «Առողջապահության ազգային հաշիվներ» աշխատանքային խմբի փորձագետ:
2008 – 2012թթ. – ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ Հիմնադրամի «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի համակարգող խմբի գնումների մասնագետ:
Սեպտեմբեր – Դեկտեմբեր 2011, Նոյեմբեր 2012, Հոկտեմբեր 2013 – ՀՀ առողջապահության նախարարության «Հանուն պատվաստումների և իմունիզացիայի» միջազգային դաշինքի աջակցությամբ իրականացվող «Առողջապահության համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսական ղեկավարման մասով խորհրդատու:
2012թ. – Երևանի Պետական Բժշկական Համալսարանի գնումների բաժնի պետ:
2012 – 2014թթ. – «Առողջապահության համակարգի զարգացման հնգամյա ռազմավարության մշակում» աշխատանքային խմբի փորձագետ:
2013թ. – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գնումների համակարգող:
2012 – 2014թթ. – ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ տնտեսագետ:
2013 – 2014թթ. – HRTIF դրամաշնորհի շրջանակներում «Հայաստանում հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի՝ կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման բաղադրիչի իրականացման ծրագրի խորհրդատու:
2013 – 2014թթ. – Համաշխարհային Բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարանի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի գնման գործընթացների կազմակերպման մասով անհատ խորհրդատու:
2014թ. – ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ի գնումների բաժնի պետ:
2014 – 2015թթ. – ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ:
2014թ. – Առողջապահական հաստատությունների գնումների մոնիթորինգի և ուսումնասիրությունների խմբի (ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված) անդամ:
2014 – 2017թթ. – ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ Հիմնադրամի «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի համակարգող խմբի գնումների մասնագետ:
2015 – 2018թթ. – ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավարի խորհրդական:
2015թ. – Առողջապահական ծառայությունների մրցակցային և ոչ մրցակցային եղանակներով ձեռք բերման մասով մեթոդաբանության մշակման խմբի փորձագետ:
2015թ. – Երեխաների և դեռահասների առողջության 2016-2020 թթ. ազգային ռազմավարության մշակման աշխատանքային խմբի անդամ /ԱՀԿ գրասենյակ, Երևան/:
2015 – 2016թթ. – ՀՀ առողջապահության նախարարության Իմունիզացիայի Ազգային Ծրագրի գնումների փորձագետ:
2016թ. – ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում տուբերկուլյոզի, մոր և մանկան առողջության, ընտանիքի պլանավորման և վերարտադրողական առողջության արդյունքների բարելավում» դրամաշնորհային ծրագրի գնումների համակարգող:
2017 – 2018թթ. – ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ առողջապահության համակարգի կենտրոնացված գնումների բարեփոխումների համակարգող:
2017 – 2018թթ. – ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ Հիմնադրամի «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի համակարգող խմբի ղեկավարի տեղակալ:
2018թ. – ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն:
2019թ. – ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ Հիմնադրամի «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի գնումների և մատակարարման կառավարման խորհրդատու:
2019թ. – «Բայնոնա» միջազգային ինժեներական ծառայությունների և նախագծերի կառավարում» ՍՊԸ հայաստանյան ներկայացուցիչ:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

2003թ. – «Սոցիալական գործընկերություն» վերապատրաստման սեմինար, USAID Հավաստագիր:
2004թ. – «Ծրագրային բյուջետավորում, բյուջեի ձևավորում և կատարում» վերապատրաստման ծրագիր, ՀՀ ՖՆ ուսուցման կենտրոն, Հավաստագիր:
2004թ. – Աշխատանքային խորհրդակցություն «Առողջապահության Ազգային Հաշիվներ. մեթոդաբանություն և հիմնական հայեցակարգեր» Հավաստագիր:
2005թ. – Ամառային դպրոցական դասընթաց «Առողջապահության սեկտորի բարեփոխումներ և հիմնավորված ֆինանսավորում» Հավաստագիր (Հունգարիա, Բուդապեշտ):
2005թ. – Գլոբալ առաջատար դասընթաց «Աղքատություն, հավասարություն և առողջապահության համակարգեր» Հավաստագիր (Հունգարիա, Բուդապեշտ):
2006թ. – Երրորդ դասընթաց «Առողջապահության համակարգերի զարգացումը Կենտրոնական Ասիայի, Կովկասի երկրների և Մոլդովայի համար» Հավաստագիր (Ղրղզստան, Բիշկեկ):
2007թ. – Աշխատանքային սեմինար «Առողջության սոցիալական ապահովագրություն» Հավաստագիր (Իտալիա, Թուրին):
2007թ. – «Քաղաքացիական ծառայողի վերապատրաստում» ծրագիր, ՀՀ Պետական կառավարման ակադեմիա Հավաստագիր (Երևան):
2007թ. – Ծրագրային դասընթաց «Առողջապահության սեկտորի բարեփոխումներ և հիմնավորված ֆինանսավորում» Հավաստագիր (ԱՄՆ, Վաշինգտոն):
2008թ. – 4-րդ միջազգային առողջապահական համաժողով Հավաստագիր (Չեխիա, Պրահա):
2008թ. – ԱՊՀ երկրների 4-րդ տարածաշրջանային գիտաժողով «Առողջապահության Ազգային Հաշիվներ» Հավաստագիր (Ղրղզստան, Բիշկեկ):
2008թ. – Ենթատարածաշրջանային հանդիպում «Գլոբալ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրեր Բալկաններում. հաջողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» Հավաստագիր (Չերնոգորիա, Պրզնո):
2009թ. – Ուսումնական դասընթաց Հայաստանի առողջապահության համակարգի պատասխանատուների համար «Առողջապահական ծրագրերի տնտեսագիտական գնահատում» Հավաստագիր (Հունաստան, Աթենք):
2009թ. – Գլոբալ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «2009 Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հանդիպում» Հավաստագիր (Բուլղարիա, Սոֆիա):
2010թ. – Վերապատրաստման ծրագիր «Գնումների գործընթացի կազմակերպում», ՀՀ ՖՆ ուսուցման կենտրոն Հավաստագիր (Երևան):
2011թ. – «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր շահառուների տարածաշրջանային սեմինար» Հավաստագիր (Շվեյցարիա, Ժնև):
2015թ. – Մեկ առողջապահական գործիքի միջոցով մոր, մանկան և դեռահասների առողջության պահպանման ազգային ծրագրերի ռազմավարական պլանավորման և գնահատման վերաբերյալ միջպետական կարողությունների զարգացման դասընթաց Հավաստագիր (Երևան):
2017թ. – «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի անցումային երկրների համար ուսումնական հարթակ, երկրների հանդիպում ճաշի ձևաչափով» (Շվեյցարիա, Ժնև):
2017թ. – ՄԱԶԾ-ի Վերանայված Հիմնական Կրթական Ծրագրի սեմինար առողջապահության / բժշկության գնումների համակարգի վերաբերյալ (Ուկրիաինա, Կիև):
2017թ. – ԱՀԿ-ի սեմինար Դեղորայքի Ռազմավարական Գնումների (բանակցությունների շեշտադրմամբ) վերաբերյալ (Դանիա, Կոպենհագեն):
2018թ. – Դեղորայքի Գնումների Մասնագետների Փոխանակման Ֆորում – MPPEF-ի հանդիպում UNICEF-ի Մատակարարման Բաժանմունքում (Դանիա, Կոպենհագեն):
2018թ. – Կայուն Առողջապահական Համակարգերի համար Թվային Տեխնոլոգիաների վերաբերյալ աշխատաժողով (Կորեա, Սեուլ):
2019թ. – Վնասների նվազեցման Վրացական Ազգային համաժողով (Վրաստան, Թբիլիսի):

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  Microsoft Windows: 2000, XP, Vista, 7, Networking, MS office /Word, Excel, Access, Power Point, Outlook Express/
  Ազատ տիրապետում է Հայերեն (մայրենի), անգլերեն (լավ), ռուսերեն (լավ):