ԽԱՉԻԿ ԳԵՂԱՄԻ ՇԱՐՈՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Ծնվել է 1944թ., Բուլղարիա, քաղաք Պլովդիվ:
1951-1961թթ. – Սովորել և ավարտել է Երևանի թիվ 90 միջնակարգ դպրոցը` արծաթե մեդալով:
1962-1968թթ. – Սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. Պոլիտեխնիկական ինստիտուտը, տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը: “Մաթեմատիկական հաշվիչ լուծող գործիքներ և սարքեր” մասնագիտությամբ ինժեներ -էլեկտրիկի որակավորում:
1980-1990թթ. – Համատեղությամբ դասախոսել է Երևանի Կ. Մարքսի անվ. Պոլիտեխնիկական ինստիտուտում:
1990թ. Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով  տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1969 թվականից առ այսօր աշխատում է Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտում “ԵրՄՄԳՀԻ” ՓԲԸ-ում: Ներկայիւմ զբաղեցնում է թիվ 2 Գիտատեխնիկական կենտրոնի պետի տեղակալի պաշտոնը:
2008թ.-ից առ այսօր զբաղեցնում է դոցենտի հաստիքը՝ ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) “Քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա” ֆակուլտետի «Քոմփյութերային համակարգեր և ցանցեր” ամբիոնում:
1988թ. – ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ (ԵՍ1046 էլեկտրոնային հաշվիչ մեքենայի և նրա հիման վրա ՎԿ2Մ46 երկմեքենա հաշվիչ համալիրի մշակման և զանգվածային արտադրության մեջ ներդրման համար):

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Հայաստանյան և արտերկրի գիտական և պարբերական ԶԼՄ-ներում 31 տպագրված գիտական հոդվածների, 3 գրքի, 4 արտոնագրված գյուտերի, 3 ուսումնամեթոդական հրապարակումների հեղինակ է:

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵԻ ՈԼՈՐՏԸ

Ներկայումս աշխատում է հետևյալ ուղղություններով.
«Ավտոմատացված տեղեկատվա-վերլուծական համակարգերի մշակում»:
«Տվյալների բազաների կազմակերպման, ներդրման և շահագործման գործընթացներ»:
«Գրադարանային գործառույթների ավտոմատացման համակարգերի մշակում և ներդրում»:
Վերջին 20 տարիների ընթացքում զբաղվում է ՀՀ ՏՏ ոլորտում մի շարք ավտոմատացված տեղեկատվա-վերլուծական համակարգերի մշակման, բազաների կազմակերպման, ներդրման և շահագործման գործընթացներով՝ հաստատված հեղինակային իրավունքներով(բերված են ստորև՝ փակագծում): Մասնավորապես՝
ա) Ընտանեկան նպաստների գնահատման “ՓԱՐՈՍ” համակարգ –  Սոցիալական ապահովության ոլորտ    (7/507)
բ) Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ -Քաղաքացիական ծառայության ոլորտ       (08/1641)
գ) Հանրակրթական ոլորտի ուսումնական գործընթացում, համակարգչային
գրագիտության ուսուցման և թեստավորման “ՈՒՍՈՒՄ-2” համակարգ -Հանրակրթական և ՏՏ ոլորտ     (08/1856)
դ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական /ծրագրային/ համակարգի մշակում և ներդրում  – Ոստիկանության և անվտանգության ոլորտ   (08/1883)
ե) Գրադարանային գործառույթների ավտոմատացմանն ուղղված, էլեկտրոնային գրադարանների համակարգչային ծրագիր:  – Մշակութային ոլորտ  (08/1973)
զ)  Նախաքննության, վիճակագրության, արխիվի և մարդկային ռեսուրսների կառավարման` էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի համակարգչային ծրագրերի մշակում և ներդնում: Իրավական և անվտանգության ոլորտ  ( 08/4441)
Վերոնշյալ բոլոր համակարգերի մշակման և ներդրման աշխատանքների իրագործման ընթացքում Խ.Շարոյանը հանդիսացել է համակարգերի ներդրման պատասխանատու:

ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Բջջ. +(374)   91 49 91 57,   Էլ. փոոստ՝ sharoyan@mail.ru