ԼԵՎՈՆ ՎԱԶԳԵՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ

Ծնվել է 1963 թ-ին Երևանում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:
1983-1985 թթ. – ծառայել է խորհրդային բանակում:
1995թ. – ընդունվել է ՀՀ ԳԱԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ ժողովրդական բանահյուսության գծով:
1987-1991 թթ – հընթացս համալսարանական ուսումնառության աշխատել է ՀԽՍՀ ժողստեղծագործության և կուլտմասսայական աշխատանքների հանրապետական գիտամեթոդական կենտրոնում՝ որպես բանահյուսության բաժնի գիտաշխատող, այնուհետև՝ կենտրոնի գիտական քարտուղար:
1991-1992 թթ. – եղել է ՀՀ hեռուստառադիոպետկոմի գիտահանրամատչելի և ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագիրը:
1992 թ. – նշանակվել է ՀՀ hեռուստառադիոպետկոմի «Արտավազդ» ստեղծագործական միավորման փոխտնօրեն՝ զբաղվելով երբեմնի հեռուստաթատրոնի ավանդույթների վերականգնման աշխատանքներով:
1992-1997 թթ. – աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, ապա՝ համակարգող բաժնի վարիչ, այնուհետև՝  գիտամշակութային ծրագրերի գծով տնօրենի խորհրդական:
1997-1998 թթ. – նշանակվել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար՝ հանրակրթության գծով:
1998-2004 թթ – պաշտոնավարել է ՀՀ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում:
2004 թ. – աշխատանքի է անցել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական, այնուհետև նշանակվել Հանրային ռադիոընկերության գլխավոր պրոդյուսեր: Հիմնել է ՙԹղթապանակ N՚, ,, Армения- наш дом’’ (ՙՀայաստանը մեր տունն է՚), ՙԼուրջ ռադիո՚ երգիծական ծրագիրը և ՙԽոսենք հայերեն՚ խորագրով իր իսկ հեղինակային հաղորդաշարը:
2006 թ. – նշանակվել է Հանրային հեռուստաընկերության «Երևան» ստուդիայի ղեկավար՝ այդ պաշտոնում աշխատելով մինչև 2012 թ.: Այս ընթացքում ներդրել է կինոժապավենների տեխնիկական վերականգնման և թվայնացման համակարգ, որի միջոցով վերականգնվել և թվայնացվել են «Երևան» ստուդիայի բոլոր 46  անուն գեղարվեստական  ֆիլմերի ժապավենները, ինչպես նաև 35-մմ-անոց կինոժապավեններով նկահարանված վավերագրական և երաժշտական ֆիլմերի կեսից ավելին, այդ թվում՝ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերն ու ՙՄատենադարան՚ ֆիլմաշարը:
2012 թ. – նշանակվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալի, իսկ 2013 թ-ին՝ Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագրի պաշտոնում:
2008 թ-ից դասավանդել է Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառա-դիոլրագրության բաժնում: Մինչ օրս կարդում է «Խմբագրական աշխատանք և ոճաբանություն» և «Խմբագրի աշխատանքը ԶԼՄ-ներում» դասընթացները: Մինչ այդ դասավանդել է նաև Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում և Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում:
2013 թ-ից Խաչատուր Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչն է. ունի դոցենտի կոչում: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
2016 թ-ի հոկտեմբերի 1-ից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է:
Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է լրագրությունը, հայոց լեզվի ոճաբանությունը, բանագիտությունը (առասպելաբանություն), գրական խմբագրման տեսությունը, գրական թարգմանությունը, երաժշտության պատմությունը, կինո և հեռուստատեսային ֆիլմերի ու հաղորդումների դրամատուրգիան:
1988 թ-ից տպագրվել է ՙԳարուն՚ ամսագրում, ՙԱր՚ շաբաթաթերթում և այլ պարբերականներում, ներկայումս՝ ՙԱնդին՚ ամսագրում: Հեղինակ է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, գրական ստեղծագործությունների, գիտամեթոդական ձեռնարկի՝ ՙԱզգային թատերախաղերը որպես ժողովրդական տոնախմբությունների կազմակերպման գործոններ՚ խորագրով: Խմբագրել է «Պաշտպանական-անվտանգային տերմինների բացատրական հայերեն-ռուսերեն-անգլերեն, ռուսերեն-հայերեն, անգլերեն-հայերեն մեծ բառարանի հայերենի բաժինը, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ:
2007-2008 թթ. – կատարել է նաև ՙՆյումեգ՚ հանդեսի գլխավոր խմբագրի պարտականությունները:
2012 թ-ից՝ հիմնադրման օրվանից մինչ օրս ՙԱնդին՚ հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է:
2005 թ-ից մասնակցել է Հանրային հեռուստաընկերության ցուցադրած հարյուրից ավելի գեղարվեստական ֆիլմերի թարգմանության աշխատանքներին՝ առաջին անգամ ձևավորելով օտար ֆիլմերը հայերենով ներկայացնելու և ընկալելու մշակույթ: Գրել է 100-ից ավելի հոբելյանական և պետական հանդիսությունների սցենարներ:

Կինոսցենարներն են՝

1. «Մի՜ վախեցիր» (Արցախյան ազատամարտին նվիրված հինգմասանոց գեղարվեստական ֆիլմ, համահեղինակ, 2006 թ.),
2. «Սպանված աղավնի» (հիգմասանոց մելոդրամա՝ Նար-Դոսի համանուն վիպակի մոտիվներով, 2009 թ.),
3. «Լքյալները» (քրեական դրամա, հեռուստասերիալ2007 թ.),
4. «Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը» (Ամանորի կինոկատակերգություն, 2009 թ.),
5. «Արտիստը» (գեղարվեստական ֆիլմ՝ ըստ Շիրվանզադեի համանուն պատմվածքի, 2010 թ.),
6. «Չարտասանված նոբելյան ճառեր» (վավերագրական-խաղարկային ֆիլմ՝ նիրված Մեծ Եղեռնին զոհ գնացած արևմտահայ գրողներ Ռուբեն Սևակին, Վարուժանին, Զոհրապին և Սիամանթոյին),
7. 2015 թ «Հին արքաներ» (բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մասին, համահեղինակ),
8. «Միստիկ երկիր Առան» (վավերագրական-խաղարկային ֆիլմ Արցախի պատմության մասին, հեղինակ) 2019 թ.:

2004 թ-ից մինչ օրս Հանրային ռադիոընկերության «Խոսենք հայերեն» հաղորդաշարի սցենարի հեղինակն ու վարողն է:
2010 թ-ից Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդաշարի սցենարի հեղինակն է:

Կուսակցական չէ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր: