ԱՆՆԱ ԱՇՈՏԻ ԶԱԼԻՆՅԱՆ

Ծնվել է 1993թ. Երևանում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2011թ. – Ավարտել է Երևանի Ն.Աղբակյանի անվ. միջն. դպրոցը: Զուգահեռ սովորել և ավարտել է Քուշնարյանի անվ. 7-ամյա երաժշտական դպրոցը:
2010 – 2014թթ. – Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետ. լեզվահասարակագիտական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցման (մինչ այդ՝ ժուռնալիստիկայի) բակալավրիատը անգլերեն և քաղաքագիտություն մասնագիտացմամբ:
2010 – 2011թթ. – Չինարեն լեզվի ուսուցման Կոնֆուցիոսի ինստիտուտ:
2011թ. – Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Սյամենի» համալսարան (Xiamen): Չինարեն լեզու՝ ուսանող: 
2014 – 2016թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում»՝ մագիստրատուրա:
2016 – 2018թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրա՝ «Տնտեսության պետական կառավարման առանձնահատկությունները (Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օրինակներով)» թեմայով: Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2017թ. – ԱՄՆ-ի Փեննսիլվանիա նահանգի «Փենն» համալսարան: «Լրագրություն» անգլերեն լեզվով նեղ մասնագիտացում:

ԱՇԽԱՏԱՆՔՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2016թ. – Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիր (ENPARD), ՄԱԿ/ՄԱԶԾ (UNDP):
2018թ. – Երևանի Անանիա Շիրակացու անվ. Ճեմարանի «Չինարեն Լեզվի Ակումբ»-ի ղեկավար-մանկավարժ:
2018թ. – առ այսօր – «Քեմբրիջի Միջազգային դպրոց-Հայաստան» (Cambridge International School Armenia)՝ չինարենի ուսուցիչ:
2018թ. – առ այսօր – «ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստան» միջազգային բարեգործական հիմնադրամի կորպորատիվ հանգանակությունների մասնագետ:

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ – ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

2013թ. – Հաջողությամբ հանձնել է չինարեն լեզվի իմացության միջազգային “Test HSK-3” թեստը:
2013թ. – Հաջողությամբ հանձնել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) միջազգային ծրագիր՝ գերմաներեն լեզվի իմացության “A2” թեստը:
2017թ. – ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում «ՄԱԿ-ի 2017 Ամառային Երիտասարդական Ասամբլեայի» ՀՀ ներկայացուցիչ, Նյու Յորք, ԱՄՆ:
2018թ. – «Չինաստան-Եվրասիա» Միջազգային գիտաժողովի բանախոս (Peculiarities between China and European Countries on Public Administration Reforms”) (հղում):
2018թ. – «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ԳԱԱ ԳՄԿ Արևելագիտության ամբիոնի կողմից կազմակերպված «Չինաստանի արտաքին քաղաքականության Վերաիմաստավորում» դասընթացի դասախոս «Չինաստանի պետական կառավարման մշակույթի առանձնահատկությունները» թեմայով (հղում)։
2017թ. – Հ1 Հանրային հեռուստաընկերության «ՕՐԱԿԱՐԳ-ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ» ծրագրով իրականացրել է բացառիկ հարցազրույց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիէն Էրլոնի հետ:
2017թ. – Իրականացրել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Շանհայի Միջազգային գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակության ներկայացուցչական հանդիպման լուսաբանում-ռեպորտաժը Հ1 հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրով (հղում):

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ

2016թ. – «Ժամանակակից Չինաստան. կենսագործունեության առանձին սկզբունքներ և խնդիրներ»: // ՀՀ ՊԿԱ «Հանրային Կառավարում» գիտական հանդես # 2 Կայք էջ:
2017թ. – «Պետական և համայնքային սեփականության վաճառքի պրակտիկայի առանձնահատկությունները Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում»: // Հայաստանի «Ֆինանսներ և էկոնոմիկա» հանդես # 9-10, Կայք էջ:
2017թ. – «Չինաստանի մշակութային և կառավարչական միջավայրերը տնտեսության պետական կառավարման համատեքստում»: // ՀՀ ՊԿԱ «Հանրային Կառավարում» գիտական հանդես # 5 Կայք էջ:
2017թ. – «Տնտեսության պետական կառավարման բարեփոխումների միջազգային փորձի առանձնահատկությունները»: // «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդես # 4 Կայք էջ>:
2018թ. – Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական կառավարման նորովի հայացքները համաշխարհային քաղաքականության մեջ:// «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ » Գիտական հանդես #1 Կայք էջ:
2018թ. – «ՉԺՀ Պետական կառավարման սկզբունքները ու ազգային-պետական շահերի ներդաշնակությունը»: // Հայաստանի «Ֆինանսներ և էկոնոմիկա» հանդես # 1-2 Կայք էջ:
2018թ. – «Միևնույն ծաղկից մեղուն մեղր է պատրաստում, իսկ օձը` թույն». // “Business For Business/B4B” Կայք էջ:
2018թ. – Էկոնոմիկա N36-37 «Հեռու և մոտիկ Չինաստանը, կամ դասեր Հայաստանի ապագայի համար»

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

  Հայերեն (մայրենի), անգլերեն, չինարեն (HSK-3), գերմաներեն (A-2), ռուսերեն