ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Ծնվել է 1990թ. ՌԴ Մոսկվա քաղաքում:
2012թ. ավարտել է Ակադեմիական միջազգային ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը (ք. Մոսկվա), իրավագիտության մագիստրոս է:
2012-2013թթ. – Ծառայել է ՌԴ Ներքին գործերի նախարարության զորքերի թիվ 3500 զորամասում, որտեղից գործուղվել և ծառայությունը շարունակել է ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննության գլխավոր վարչության Բալաշիխայի գառնիզոնի քննչական բաժնում, որպես քննիչի օգնական:
2014-2016թթ: – Զբաղեցրել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի, ապա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնները:
2016-2018թթ: – Զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի, ապա հատկապես կարևորագույն գործերով քննիչի պաշտոնները:
2018թ. առ այսօր – իրավունքների պաշտպանության նախաձեռնություն հիմնադրամի իրավաբան-փորձագետ:

ՍԵՄԻՆԱՐՆԵՐ, ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՒ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

2009թ. – մասնակցել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Հայաստանյան ներկայացուցչության դատավարական հմտություններ դասընթացին:
2010թ. – մասնակցել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Հայաստանյան ներկայացուցչության մինչդատական կալանքը՝ հիմքեր և պայմաններ դասընթացին:
2015թ. – վերապատրաստվել է ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ում՝ փորձաքննությունները դատավարության ընթացքում հիմնահարցով:
2016թ. – մասնակցել է Հույս և օգնություբն ՀԿ և հայաստանում ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ ծրագրի՝ Երեխաների թրաֆիկինգի և սեռական բռնությունների դեմ պայքարը քրեաիրավական և քրեադատավարական ասպեկտներ՝ սեմինար-վարժանքի:
2016թ. – վերապատրաստվել է ՀՀ արդարադատության ակադեմիայում՝ ՀՀ քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի հիմնահարցով:

ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐ ԵՒ ՊԱՐԳԵՒՆԵՐ

2013թ. – ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննության գլխավոր վարչության Բալաշիխայի գառնիզոնի քննչական բաժնի պետի կողմից պարգևատրվել է պատվոգրով:
2016թ. – ՀՀ ՔԿ նախագահի հրամանով հայտարարվել է շնորհակալություն և տրամադրվել է շնորհակալագիր:
2017թ. – ՀՀ ՔԿ նախագահի կողմից պարգևատրվել է ՀՀ ՔԿ ամբասիր ծառայության համար 4-րդ աստիճանի մեդալով:
2018թ. – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից պարգևատրվել է պատվոգրով:
 Տիրապետում է ռուսերեն և ալգլերեն լեզուներին: