ԹԱԹՈՒԼ ՌՈՒՇԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծնվել է 1962թ. ՀՀ Երևան քաղաքում:
1978թ. ավարտել է Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոցը:
1980-1982թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1988թ. – ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավաբանի որակավորում:
1989-1990թթ. – Զբաղեցրել է Իջևանի ՆԳՆ բաժնի քննչական բաժնի քննիչի պաշտոնը:
1990-1991թթ. – Եղել է Երևան քաղաքի ՆԳՎ ճանապարհատրանսպորտային պատահարների քննության քննչական բաժանմունքի քննիչ:
1991-1992թթ. – Աշխատել է ՀՀ ՆԳՆ անձնակազմի գծով տեսչության տեսուչ, այնուհետ՝ հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ:
1992-1995թթ. – Զբաղեցրել է Էջմիածնի տարածաշրջանային ՆԳ վարչության պետի տեղակալ, ինքը և՝ քննչական բաժնի պետի պաշտոնը:
1995-1996թթ. – Աշխատել է ՀՀ ՆԳՆ հետաքննության բաժնի պետ:
1996-1997թթ. – Զբաղեցրել է ՀՀ ՆԳՆ քննչական Գլխավոր վարչության Լոռվա մարզային քննչական բաժնի պետի պաշտոնը:
1997-2003թթ. – Եղել է ՀՀ ՆԳՆ քննչական Գլխավոր վարչության 2-րդ (հսկող-մեթոդական և վերլուծական) վարչության ավագ քննիչ:
2003-2007թթ. – Զբաղեցրել է ՀՀ ոստիկանության քննչական Գլխավոր վարչության 1-ին (հսկող-մեթոդական և վերլուծական) բաժնի ավագ քննիչի, այնուհետև նույն վարչության վերլուծական բաժանմունքի պետի պաշտոնները:
2007-2011թթ. – Աշխատել է որպես ՀՀ ոստիկանության քննչական Գլխավոր վարչության 1-ին (հսկող-մեթոդական և վերլուծական) վարչության պետի տեղակալ, ինքը և՝ հսկող-մեթոդական բաժնի պետ:
2011-2013թթ. – Զբաղեցրել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնը:
2013-2014թթ. – Զբաղեցրել է ՀՀ ոստիկանության քննչական Գլխավոր վարչության 1-ին (հսկող մեթոդական և վերլուծական) վարչության պետի, այնուհետև ՀՀ ոստիկանության քննչական Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնները:
2014-2018թթ. – Եղել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության Գլխավոր վարչության պետ:
 Մասնակցել է դատաիրավական բարեփոխումների նպատակով ՀՀ սահմանադրական դատարանում, ՀՀ Անվտանգության խորհրդում, ՀՀ արդարադատության նախարարությունում և ՀՀ ոստիկանությունում ստեղծված աշխատանքային խմբերի և հանձնաժողովների աշխատանքներին:
 Իր ներդրումն է ունեցել ՀՀ քրեական ու քրեական դատավարության օրենսգրքերի և բազմաթիվ այլ իրավական ակտերի տարաբնույթ փոփոխությունների և լրացումների ընթացքում:
 Մասնակցել է ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերի մշակման աշխատանքներին:
 Ունի արդարադատության գեներալ-մայորի կոչում:
 Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» և ՀՀ ազգային ժողովի պատվո մեդալներով:
 Արժանացել է «Պատվավոր քննիչ» կոչման:
 Դասավանդել է ‹‹Գլաձոր›› համալսարանում և ՀՀ ոստիկանության ակադեմիայում:
 Իրավական ոլորտին առնչվող գիտական աշխատանքների հեղինակ է:
 Տիրապետում է ռուսերեն լեզվին:
 Ամուսնացած է, ունի երկու երեխա: