ԱՇՈՏ ՄԻՔԱՅԵԼԻ ԶԱԼԻՆՅԱՆ

Ծնվել է 1964թ. Երևանում:
1981թ.– Ավարտել է Երևանի թ. 4 միջնակարգ դպրոցը:
1985թ. – Գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (ԵրԺՏԻ) և ստացել տնտեսագետի որակավորում:
1984-1986թթ.– Զուգահեռ սովորել և ավարտել է հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի իրավաբանական բաժինը և ստացել “Իրավաբանական գիտելիքների պրոպագանդիստի” որակավորում:
1985թ. – Նշանակվել է աշխատանքի Երևանի “Նաիրիտ” գործարանում որպես արտադրամասի տնտեսագետ:
1985-1989թթ. – Սովորել և ավարտել է ցերեկային ուսուցման նպատակային ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտի կոչում:
1989-1991թթ. – Աշխատել է ԵրԺՏԻ կրթության պետական կարգավորման ԳՏՀ լաբորատորիայում նախ որպես կրտսեր, իսկ ապա՝ ավագ գիտաշխատող, ղեկավարել վերապատրաստման և կառուցվածքային վերափոխումների աշխատանքային խումբը:
1990-1991թթ. – Դասավանդել է ԵրԺՏ ինստիտուտում “Քաղաքային տնտեսության կառավարում” հատուկ կուրսը:
1991-1992թթ. – Աշխատել է ՀՀ սննդի արդյունաբերության նախարարության նոր տնտեսական կացութաձևերի ներդրման վարչությունում նախ որպես առաջին կարգի մասնագետ, իսկ այնուհետ՝ գլխավոր մասնագետ: Նախարարությունը ՀՀ պարենի և մթերումների նախարարության վերակազմավորումից հետո շարունակել է աշխատանքը որպես նախարարության նոր տնտեսական կացութաձևերի ներդրման և սոցիալական հարցերի բաժնի պետ: Աշխատանքը շարունակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, որպես տնտեսության պետական կառավարման մարմինների որոշումների իրականացման նկատմամբ վերահսկողության գլխավոր մասնագետ:
1992-1998թթ. – Աշխատել է Երևանի Մյասնիկյանի շրգործկոմի նախագահի տեղակալ՝ պլանային հանձնաժողովի նախագահ, իսկ շրջգործկոմները տարածքային կառավարման մարմինների վերակազմավորումից հետո աշխատանքը շարունակել է որպես Երևանի “Կենտրոն” վարչական տարածքի նախագահի առաջին տեղակալ:
1994-1997թթ. Հանդիսացել է ՀՀ կառավարության տնտեսագիտական պրոբլեմների ԳՏՀ-ի դոկտորանտ՝ “Պետական կառավարման բարելավման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում” հաստատված թեմայով և իրականացրել է պետական կառավարման համակարգերի գործունեության և կառուցվածքների միջազգային փորձի վերլուծություն:
1998-2000թթ. – Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության (նախկինում` Հեռուստառադիոպետկոմ) պետի տեղակալ կառավարման հարցերով:
2000 թվականից առ այսօր – Դասավանդում է ՀՀ պետական կառավարման Ակադեմիայում “Պետական կառավարում” և “ՀՀ պետական կառավարման բարեփոխումներ” հատուկ կուրսերը, իրականացրել է ՀՀ պետական իշխանության համակարգի բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական և պետական այլ ծառայողների վերապատրաստումը “Պետական կառավարում” ծրագրով: Պետական կառավարման ակադեմիայի կողմից ստացել է “Պատվավոր պրոֆեսոր” կոչումը:
2001թ. – Ընտրվել է ՄԱԿ-ի “Մարդկային զարգացման զեկույցի” փորձագետ պետական կառավարման արդյունավետության բարձրացման հարցերով: Պատրաստած զեկույցը տպագրվել է 2001թ. “Մարդկային զարգացման զեկույցում”:
2000-2004թթ. – Հանդիսացել է ՀՀ կառավարության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային և գործառութային բարեփոխումների, ՀՀ արտաքին և ներքին պետական վերահսկողության և աուդիտի համակարգերի, ինչպես նաև` ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդական: Անմիջականորեն իրականացրել է “ՀՀ պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային բարեփոխումների”, “ՀՀ պետական վերահսկողության համակարգի կառուցվածքային և գործառութային բարեփոխումների”, “ՀՀ արտաքին և ներքին վերահսկողության և աուդիտի համակարգերի բարեփոխումների” հայեցակարգերի մշակման և ներդրման աշխատանքները:
2002-2004թթ. – Դասավանդել է Երևանի “Մխիթար Գոշ” միջազգային համալսարանում “Պետական կառավարման բարեփոխումներ” հատուկ կուրսը:
2002-2005թթ. – Հանդիսացել է ՀՀ քաղաքացիական ծառայության Խորհրդի մրցութային և ատեստացիոն հանձնաժողովների անդամ:
2004-2007թթ. – Հանդիսացել է Երևանի պետական տնտեսագիտական Համալսարանի պետական և մունիցիպալ կառավարման ամբիոնի դասախոս և դասավանդել է “Պետական և մունիցիպալ կառավարում” հատուկ կուրսը:
2004-2011թթ. – Աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետ: Հանդիսացել է ՀՀ դատախազության համակարգի պետական ծառայության մրցութային և ատեստացիոն հանձնաժողովի անդամ: Ունի դատախազությունում պետական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
2007-2017թթ. – Հանդիսացել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ՀՀ փոստային վճարման պետական նշանների հարցերով պետական Խորհրդի անդամ:
2011-2013թթ. – Աշխատել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում որպես վարչակառավարչական հարցերով պրոռեկտոր:
2014-2018թթ. – Զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: Շնորհվել է պետական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի (ՀՀ օրենասդրությամբ՝ գեներալ-մայոր) դասային աստիճան:
2018-2019թթ. – Զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը:
2019 թ. մայիսից հանդիսանում է “ԷՅ ԷԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ” իրավակառավարչական խորհրդատվական ընկերության հիմնադիր:

ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

2003-2006թթ. – “Կառավարման ռազմավարական հետազոտությունների կենտրոն” Հ/Կ հիմնադիր նախագահ:
2000-2005թթ. – “Рынок капитала в Армении” վերլուծական հանդեսի խմբագրական Խորհրդի անդամ` “Պետական կառավարում” բաժնի ղեկավար:
2001-2002թթ. – “Գիտելիք” հասարակական կազմակերպության հասարակագիտական բաժանմունքի պատասխանատու:
2003-2005թթ. – Երևանի Մ.Իշխանի անվ. դպրոցի հոգաբարձուների Խորհրդի նախագահ:
2012 թվականից – Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
2007-2014թթ. – “DEMPROS” հասրակական կազմակերպության վարչության անդամ:
 Հեղինակ է պետական կառավարմանը վերաբերող բազմաթիվ գիտական աշխատությունների, մենագրությունների և հոդվածների:

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

 “Ամբողջությամբ տիրապետում է պետական կառավարման բարելավման անգլո-սաքսոնական ընդհանուր մեթոդներին և մոդելներին” (Մեծ Բրիտանիայի “PAI”, 2002թ.),
 “Տեսական և կիրառական մակարդակով 2000 թ. Հունգարիայում իրականացրել է երկրի պետական կառավարման համակարգի գործունեության յուրահատկությունների և տնտեսության բարեփոխումների առանձնահատկություների ուսումնասիրությունները:” (Մեծ Բրիտանիայի “PAI” կազմակերպություն, 2002թ.),
 “Լիարժեք տիրապետում է Մեծ Բրիտանիայի կազմակերպության կողմից մշակված պետական կառավարաման բարեփոխումների մեթոդիկային կիրառական և տեսական մակարդակներով, մեթոդիկան տեղայնացրել է ՀՀ պետական կառավարման համակարգում” (Մեծ Բրիտանիա, “PAI”,, 2002թ.),
 “Կառավարչական հմտությունների զարգացում” վերապատրաստում (Մեծ Բրիտանիա “DFID/APSREP”, 2003 թ),
 “ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2007 թվականի լավագույն դասախոս” (2007թ.) և “ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ամենախարիզմատիկ դասախոս” (2013թ.) տիտղոսներ,
 “Հանրային կառավարում” և “Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում” մասնագիտություններով ատենախոսությունների գիտական ղեկավարման իրավունք ( ՀՀ ԲՈՀ, 2004 թվականից և 2008թվականից):
  Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
  Ամուսնացած է, ունի երկու երեխա: