ՀՈՒՇԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ «ԱԿՈՌ-ՇԻՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

23.05.2019 թվականին ԷՅ ԷԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊ ընկերության, ի դեմս ընկերության տնօրեն Տիգրան Ղազարյանի, ով գործում է կանոնադրության հիման վրա, մի կողմից, և Ակոռ-շին ՍՊ ընկերության, ի դեմս ընկերության տնօրեն Ռաֆաել Հարությունյանի, ով գործում է կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքվել է հուշագիր այն մասին, որ կողմերը նախատեսում են իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ համագործակցել կազմակերպությունների կանոնադրությունների շրջանակներում:
Հարկ է նշել, որ հիշյալ հուշագիրը ուժի մեջ է մտել Կողմերի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով: