ՀՈՒՇԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ «ԵՈԳ-1 ԳՆՈՄՈՆ» ԲԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

05.06.2019 թվականին ԷՅ ԷԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊ ընկերության, ի դեմս ընկերության տնօրեն Տիգրան Ղազարյանի, ով գործում է կանոնադրության հիման վրա, մի կողմից, և ԵՈԳ-1 ԳՆՈՄՈՆ ԲԲ ընկերության, ի դեմս ընկերության տնօրեն Էմիլ Գրիգորյանի, ով գործում է կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքվել է հուշագիր այն մասին, որ կողմերը նախատեսում են իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ համագործակցել կազմակերպությունների կանոնադրությունների շրջանակներում:
Հարկ է նշել, որ հիշյալ հուշագիրը ուժի մեջ է մտել Կողմերի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով: