ՀՈՒՇԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ ՊՈԱԿ»-Ի ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

10.06.2019 թվականին ԷՅ ԷԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊ ընկերության, ի դեմս ընկերության տնօրեն Տիգրան Ղազարյանի, ով գործում է կանոնադրության հիման վրա, մի կողմից, և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա ՊՈԱԿ-ի, ի դեմս ռեկտոր Արսեն Լոքյանի, ով գործում է ակադեմիայի կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքվել է հուշագիր այն մասին, որ կողմերը նախատեսում են իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ համագործակցել հետևյալ ուղղություններով
1.երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի ծրագրերի իրականացմում,
2.համապատասխան ոլորտներում փորձաքննությունների իրականացում,
3.Ակադեմիայի ուսանողների կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպման աջակցություն, Ակադեմիայի ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում,
4.գիտաժողովների, սեմինարների խորհրդակցությունների կազմակերպում, գիտական, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակում,
5.համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման և Կողմերի լիազորված աշխատակիցների միջոցով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկում և խնդիրների լուծում,
6.Կողմերի գործունեությանն առնչվող համապատասխան նյութերի հրատարակում,
7.ինովացիոն, դրամաշնորհային և մրցութային տարբեր ծրագրերի համատեղ իրականացում,
8.համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքների, դրանք խոչընդոտող հանգամանքների մասին տեղեկության տրամադրում,
9.սույն հուշագրի գործողության շրջանակում Կողմերի գործառույթների կատարման համար, ըստ աշխատանքյաին անհրաժեշության, համապատասխան սարքավորումների, լաբարատոր և այլ միջոցների օգտագործում:
Հարկ է նշել, որ հիշյալ հուշագիրը ուժի մեջ է մտել Կողմերի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով: