ՀՈՒՇԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ «ՌԵԴԻ ՍԹԵԴԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

12.09.2019 թվականին ԷՅ ԷԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊ ընկերության, ի դեմս ընկերության տնօրեն Տիգրան Ղազարյանի, ով գործում է կանոնադրության հիման վրա, մի կողմից, և ՌԵԴԻ ՍԹԵԴԻ ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն Գայանե Մարգարյանի, ով գործում է կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքվել է հուշագիր այն մասին, որ կողմերը նախատեսում են իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ համագործակցել կազմակերպությունների կանոնադրությունների շրջանակներում:
Հարկ է նշել, որ հիշյալ հուշագիրը ուժի մեջ է մտել Կողմերի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով: