ՀՈՒՇԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ «ՖՎ & Գ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

28.05.2019 թվականին ԷՅ ԷԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊ ընկերության, ի դեմս ընկերության տնօրեն Տիգրան Ղազարյանի, ով գործում է կանոնադրության հիման վրա, մի կողմից, և ՖՎ & Գ ՓԲԸ-ի, ի դեմս տնօրեն Վարդան Ղազարյանի, ով գործում է կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքվել է հուշագիր այն մասին, որ կողմերը նախատեսում են իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ համագործակցել կազմակերպությունների կանոնադրությունների շրջանակներում:
Հարկ է նշել, որ հիշյալ հուշագիրը ուժի մեջ է մտել Կողմերի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով: