ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏ

1. Հանրային կառավարման համակարգում և բիզնեսի ոլորտում էլեկտրոնային տեղեկատվական բազաների ստեղծում, դրանց ծրագրային ապահովում՝ մշակում, տեղակայում և սպասարկում, այդ թվում՝
1.1 անձնակազմի կառավարման էլեկտրոնային համակարգի (ներառյալ՝ մրցույթների, թեստավորման և ատեստացիայի անցկացման գործընթացները), օպերատիվ տեղեկատվության հաշվառման և գործառույթների էլեկտրոնային իրականացման համակարգերի բազաների մշակում, տեղակայում ու սպասարկում, մասնավորապես՝
– օգտատերերի գրանցում և իրավասությունների սահմանման ծրագրային ապահովման մշակում ու կազմակերպում,
– որոնողական ենթահամակարգերի, հարցումների իրականացման և ցուցակների ստացման ծրագրային միջոցների մշակում ու կազմակերպում,
– հիշեցումների ենթահամակարգի ծրագրային ապահովման մշակում և կազմակերպում,
1.2 հանրային կառավարման համակարգում և բիզնես ոլորտում արխիվային նյութերի հաշվառման և տեղեկատվական բազաների ծրագրային ապահովում՝ մշակում, տեղակայում և սպասարկում,
1.3. գրադարանային և թանգարանային գործունեության էլեկտրոնային համակարգերի և տեղեկատվական բազաների մշակման, տեղակայման և սպասարկման կազմակերպում,
1.4 կրթության ոլորտում հեռահար (էլեկտրոնային) ուսուցման ծրագրերի մշակում և համակարգի կենսաապահովման կազմակերպում,
1.5. համակարգի տվյալների անվտանգության ապահովման միջոցների (պատվիրատուի կողմից ներկայացվող թույլտվությունների սանդղակով) ծրագրային մշակման կազմակերպում,
1.6. հաճախակի օգտագործվող տերմինների էլեկտրոնային բառարանների ստեղծման և վարման կազմակերպում:
2. Կայք էջի պատրաստում և սպասարկում: